Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` նպաստելու ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` նպաստելու ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Միջազգային
17:41, 21 июнь 2021
ԵԱՀԿ-ն երախտապարտ է Ռուսաստանին`Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ Մինսկի խմբի աշխատանքներին մասնակցելու համար:

Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` նպաստելու ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը»,-ասել է Շմիդը։

Նա ցանկություն է հայտնել անդրադառնալ «որոշ այլ հակամարտությունների»: «Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Եվ մենք կքննարկենք նաև կարգավորման գործընթացը, ինչը նաև ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ կառուցելու գործողություն»,- ասել է Հելգա Շմիդը։

Լավրովը նշել է, որ ակնկալում է մանրամասն մտքեր փոխանակել ԵԱՀԿ-ի ընթացիկ գործունեության իրավիճակի վերաբերյալ բոլոր երեք զամբյուղների մասով` քաղաքական, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների:

«Խնդիրների առանձին մեծ բաժին են հակամարտությունները, որոնց կարգավորմամբ զբաղված է ԵԱՀԿ-ն: Ես նկատի ունեմ նաև Ուկրաինան, Ղարաբաղը, Մերձդնեստրը, ինչպես նաև Ժնևի ներքին քննարկումներն Անդրկովկասի վերաբերյալ: Ինչպես մեզ մոտ են ասում՝ անելիքներ կան»,- ասել է նա: