Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ռազմագերիները չեն կարող դառնալ «առևտրի առարկա». Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հայ ռազմագերիները չեն կարող դառնալ «առևտրի առարկա». Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Միջազգային
12:54, 22 июнь 2021
7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների քննարկման հարցը:

Իմ խոսքում, շեշտել եմ, որ կարևոր է ուշադրություն դարձնել Իլհամ Ալիևի կողմից քարոզվող ատելության խոսքին, մեջբերել եմ բառացի խոսքեր, որտեղ Ադրբեջանի նախագահը ատելության խոսք ու հակահայկական ելույթներով է հանդես գալիս: Շեշտել եմ, որ հայ ռազմագերիները չեն կարող դառնալ «առևտրի առարկա»: Նրանց ազատ արձակելու փոխարեն Ադրբեջանն շինծու դատական գործեր է հարուցում այս մարդկանց դեմ:

Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ետ վերադարձվեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից բարձրացվող ականադաշտերի հարցին, ապա հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է համագործակցել հումանիտար հարցերում: Ավելին, առաջին արցախյան պատերազմից հետո Արցախում ապրող մեր հայրենակիցները տասնամյակներ շարունակ մաքրում էին ականապատ դաշտեր, որպեսզի կարողանան տեղաշարժվել, մինչդեռ Ադրբեջանը պայքարում էր ԵԱՀԿ գրասենյակի դեմ, որը հսկայական աշխատանք էր տանում ականազերծման հարցում:

Խոսքիս ավարտին շեշտել եմ, որ թեև զեկույցը հումանիտար խնդիրներին է վերաբերվում, բայց կարևոր է շեշտել, որ Ադրբեջանն է Թուրքիայի աջակցությամբ հարձակում գործել Արցախի խաղաղ բնակչության վրա: Դա ակնհայտ ընդունում է նաև Ադրբեջանը: Մինչդեռ տարիներ շարունակ Ադրբեջանը մերժեց փոխզիջումային լուծման տարբերակը՝ տանելով տարածաշրջանը նոր պատերազմի և հանգեցնելող հումանիտար աղետի: Սա փաստ է և սա պետք է արձանագրել»: