Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Պուտինը Ալիևի հետ է խոսել

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Պուտինը Ալիևի հետ է խոսել
Միջազգային
19:01, 23 июнь 2021
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են Կրեմլից։

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները: Առանձնակի ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը:

Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը վերահաստատեցին իրենց փոխըմբռնումը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,-նշվում է հաղորդագրության մեջ: