Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը միջազգային հանրության առջեւ փորձում է ապալեգիտիմացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար օրինական պայքարը. «Հայաստանի Հանրապետություն»

Ադրբեջանը միջազգային հանրության առջեւ փորձում է ապալեգիտիմացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար օրինական պայքարը. «Հայաստանի Հանրապետություն»
Միջազգային
12:28, 24 июнь 2021
«Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեկ սկսել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի քրեական գործով դատավարությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «հանցավոր համայնքին մասնակցություն» եւ «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Ավելի վաղ Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Արցախում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլչեքջյանին։  Նրանցից բացի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատում է նաեւ մեկ տասնյակից ավելի մեր հայրենակիցներին։

Ակնհայտ էր, որ Ադրբեջանը ռազմագերիներից եւ պատանդներից որոշներին ներկայացնելու է որպես ահաբեկիչներ քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ շատ հայ զինվորներ «ձերբակալվել են» եւ «չեն կարող համարվել ռազմագերիներ»: Սրանով ադրբեջանական կողմը միջազգային հանրության առջեւ փորձում է ապալեգիտիմացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ սեփական ճակատագիրը տնօրինելու համար օրինական պայքարը…»: