Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի զինվորականները սպառնացել են Հայաստանում սահմանի մոտ աշխատող իսպանացի լրագրողների խմբին

Ադրբեջանցի զինվորականները սպառնացել են Հայաստանում սահմանի մոտ աշխատող իսպանացի լրագրողների խմբին
Միջազգային
19:20, 24 июнь 2021
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները սպառնացել են Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին աշխատող իսպանացի լրագրողների խմբին։

«Իսպանացի լրագրողների թիմին ադրբեջանական զինված ուժերը սպառնացել են սպանել, երբ նրանք Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ Գեղարքունիքի մարզում, նկարահանումներ են իրականացրել։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ այդ անընդունելի գործողությունը»,- ասվում է կազմակերպության Twitter-ում արված գրառման մեջ։