Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մոսկվային ուղղված պահանջները անբավարար ջանքերի վերաբերյալ՝ Հայաստանի ղեկավարության կողմից ԼՂ-ն որպես ադրբեջանական ճանաչելուց հետո, կրկնակի անտեղի են». Զախարովան՝ խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

«Մոսկվային ուղղված պահանջները անբավարար ջանքերի վերաբերյալ՝ Հայաստանի ղեկավարության կողմից ԼՂ-ն որպես ադրբեջանական ճանաչելուց հետո, կրկնակի անտեղի են». Զախարովան՝ խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Միջազգային
16:16, 02 август 2023
Ռուսաստանը անհասկանալի է համարում Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման հնարավոր որոշման հետ կապված դատողությունները, հատկապես ներկայիս ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակի ֆոնին։ Ավելին, Մոսկվային ուղղված պահանջները անբավարար ջանքերի վերաբերյալ՝ Հայաստանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական ճանաչելուց հետո, կրկնակի անտեղի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Նա հարց է բարձրացրել՝ միգուցե խաղաղապահների վերաբերյալ դատողությունը Հայաստանի վարչապետի ցանկությունն է։ 

«Մեր խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում: Դա և գերիների փոխանակումն է, և ականազերծումը, և միջադեպերի կարգավորումը, հումանիտար օգնության տրամադրումը: Մի՞թե Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ գործունեությունն ավելորդ է, անցանկալի, և նրանք ցանկանում են, որ դա չլինի: Պետք է ինչ-որ կերպ որոշակի դարձնել»,- ասել է Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները հաճախ երկիմաստ դիրքորոշում են ընդունում մի շարք առանցքային հարցերի շուրջ։ Մոսկվան ցանկանում է, որ խաղաղապահների գործունեության առումով երկիմաստություն չլինի։

«Բառերով աճպարարությունները լավ տեղ չեն տանի: Ամենաբարձր մակարդակով մեկ անգամ չէ, որ նշվել է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ընդգծվել է նրա գործողությունների պահանջմունքը իրավիճակի կարգավորմանն հարցում»,- ասել է Զախարովան։ 

Նրա խոսքով՝ այս ամենը կասկածի տակ դնելու նման փորձերը միայն հարցեր են առաջացնում: