Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքերը՝ Բաքվում, ադրբեջանցիները՝ Քոնյայում. թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են մեկնարկել․ ՀԺ

Թուրքերը՝ Բաքվում, ադրբեջանցիները՝ Քոնյայում. թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են մեկնարկել․ ՀԺ
Միջազգային
13:37, 28 июнь 2021
Բաքվում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ աթաթուրք 2021» անվանումը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։

Դրանք տևելու են 3 օր ու ավարտվելու են հունիսի 30-ին: Զորավարժություններին մասնակցում են մինչև 600 զինվորականներ։ Գործի են դրված տանկեր, մարտական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական տեխնիկա:

Թուրքական Քոնյա քաղաքում էլ շարունակում են «Անատոլիական արծիվ 2021» միջազգային թռիչքամարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցում են ադրբեջանական օդուժի զինվորները: Նրանք ոչնչացնում են պայմանական հակառակորդի ցամաքային և օդային թիրախները, իրականացնում օդային հերթապահություն:

Մի քանի օր առաջ՝ հունիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական զորավարժություններ էին անցկացրել Նախիջևանում։ Դրանց մասնակցել են Նախիջևանի կայազորի զորքերը և Թուրքիայի ԶՈՒ կառավարման մարմինները։

Աղբյուր՝ Հայկական ժամանակ