Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԳԴ-ն՝ պատերազմի օրերին ՀՀ-ում կործանված ռուսական Մի-24-ի գործի ընթացքի մասին

Ադրբեջանի ԳԴ-ն՝ պատերազմի օրերին ՀՀ-ում կործանված ռուսական Մի-24-ի գործի ընթացքի մասին
Միջազգային
16:44, 29 июнь 2021
Ադրբեջանը ապացույցներ է հավաքել և փորձաքննություններ է անցկացրել ՀՀ-ում կործանված ռուսական Մի-24-ի գործով, աղետի գործով հետաքննությունը շարունակվում է, Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստիին»:

«Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Մի-24 ռազմական ուղղաթիռը խոցելու հետ կապված` Գլխավոր դատախազությունը անհապաղ ստուգումից հետո քրեական գործ է հարուցել:

Իրականացվել են համապատասխան փորձաքննություններ և հավաքվել են իրեղեն ապացույցներ, ինչպես նաև իրականացվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ», – հայտնել են գերատեսչության  մամուլի ծառայությունից։

Նշվել է նաև, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը կապահովի ռուսական ուղղաթիռի կործանման դեպքի վերաբերյալ իրավական որոշման ընդունումը․ «Ներկայումս քննությունը շարունակվում է, և քննությունների արդյունքներին համապատասխան որոշում կկայացվի»։

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին մարտական ​​գոտուց դուրս գտնվող օդային տարածքում խոցվել էր Մի-24-ը, որը պատկանում էր Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային: Անձնակազմի երկու անդամ զոհվել է։

Պաշտոնական Բաքուն ընդունել է, որ ադրբեջանական կողմն է խոցել ուղղաթիռը: Նրանք ներողություն են խնդրել միջադեպի համար և պատրաստակամություն հայտնել փոխհատուցում վճարել: