Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽ-ն չեղարկեց ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը Եվրամիություն

ԵԽ-ն չեղարկեց ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը Եվրամիություն
Միջազգային
17:20, 30 июнь 2021
Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Հանձնարարականը ուժի մեջ կմտնի վաղվանից: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Փաստացի, առանց դրա ԵՄ անդամ որևէ պետություն չէր կարող բացել սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Հիմա, երբ ԵՄ կառավարության` Եվրոպական խորհրդի կանաչ լույսն արդեն տրված է, անդամ պետություններն առանձին-առանձին պետք է որոշեն` երբվանից և ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:

«Ապահով» այդ երկրների ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Հայաստանից բացի վաղվանից այդ ցանկում կլինեն մոտ մեկ տասնյակ պետություններ, այդ թվում` Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն և Կանադան: Որոշումը, սակայն, կարող է փոխվել, եթե համաճարակային իրավիճակը տվյալ երկրում վատթարանա: