Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավոր է այցելեն տարածաշրջան. դեսպան Կոպիրկին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավոր է այցելեն տարածաշրջան. դեսպան Կոպիրկին
Միջազգային
16:26, 23 февраль 2021
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներն ընթանում են. հնարավոր են այցելություններ տարածաշրջան: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահների աշխատանքներն ընթանում են, նրանք միմյանց հետ կապի մեջ են: Հնարավոր է այցելեն տարածաշրջան, այնպես որ գործընթացը չի դադարել»,- ասաց Կոպիրկինը:

Հարցին` արդյոք հնարավոր են բարձր մակարդակի հանդիպումներ, դեսպանը պատասխանեց, որ այդ մասով տեղեկություններ չունի: