Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն նախատեսում է 120 միլիոն եվրո տրամադրել «կանաչ» Երևանի համար

ԵՄ-ն նախատեսում է 120 միլիոն եվրո տրամադրել «կանաչ» Երևանի համար
Միջազգային
18:22, 03 июль 2021
ԵՄ-ն նախատեսում է տրամադրել 120 միլիոն եվրո «կանաչ» Երևանի համար։ Հիմնական նպատակներին են օդի որակի բարձրացումը, թափոնների կառավարման ու էներգիայի արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև «կանաչ ավտոբուսների» ներմուծումը, որոնք ավելի քիչ վնաս կհասցնեն մայրաքաղաքի շրջակա միջավայրին, կբարելավեն և կարդիականացնեն հանրային տրանսպորտը:

Հիշեցնենք, որ Հայաստանի համար Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է 5 ուղենշային ծրագիր։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԵՄ-ն Սյունիքի մարզի զարգացման համար նախատեսում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն։

Ծրագրերից մեկով նախատեսվում է 600 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան-Քաջարան ճանապարհի, թունելների ու կամուրջների շինարարության համար։

Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նույնատիպ ծրագրեր է մշակել նաև ԱլԳ անդամ մյուս երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար:

Ընդհանուր առմամբ, Հայաստանին կտրամադրվի 1.6 միլիարդ եվրո, Վրաստանին` 1.175 միլիարդ եվրո, իսկ Ադրբեջանին` 140 միլիոն եվրո:

Ակնկալվում է, որ այս ծրագրերը կքննարկվեն առաջիկա դեկտեմբերին` ԵՄ առաջնորդների և «Արևելյան գործընկերության» անդամների համատեղ գագաթնաժողովում: