Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Բաքվում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
Միջազգային
19:15, 03 июль 2021
Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ղեկավարելու հմտությունները:

Զորավարժություններին ներգրավված էր մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց:

Զորավարժությունները մեկնարկել էին հունիսի 27-ին: