Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձը

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձը
Միջազգային
17:22, 04 июль 2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը Հայաստանին և ՀՀ կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։ Այս մասին Անն Լինդեն գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։

«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 15 հայ բանտարկյալների լրացուցիչ ազատ արձակումը եւ Հայաստանի կողմից ականների քարտեզների հրապարակումը: Բարձր եմ գնահատում ռուսական միջնորդությունը: Հուսով եմ, որ վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ հարթել դեպի կայուն կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը: