Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուլիսի 5-ից հնարավոր կլինի դիմել շենգենյան վիզա ստանալու համար․ Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն

Հուլիսի 5-ից հնարավոր կլինի դիմել շենգենյան վիզա ստանալու համար․ Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն
Միջազգային
22:24, 04 июль 2021
Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից հայտնում է, որ հուլիսի 5-ից հնարավոր կլինի դիմել շենգենյան վիզա ստանալու, եթե ճամփորդության նպատակը համապատասխանում է ԳԴՀ ներքին գործերի, քաղաքաշինության և հայրենիքի դաշնային նախարարության կայքի  „Coronavirus: Fragen und Antworten“ (Կորոնավիրուս. հարցեր և պատասխաններ) բաժնի „Reisebeschränkungen/Grenzkontrollen“  (Ճամփորդական սահմանափակումներ /Սահմանային ստուգումներ) ենթաբաժնում զետեղված բացառություններին, կամ դիմումատուն պատվաստված է Covid-19-ի դեմ.
Կորոնավիրուսի պայմաններում կարևոր է իմանալ․
Երկիր մուտք գործելու համար գրանցվելու կարգը և կարանտինային դրույթները
Ռիսկի խմբի երկրներից /տարածաշրջաններից Գերմանիա մուտք գործելու համար գրանցվելու կարգի և կարանտինային դրույթների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։
Գերմանիայի դաշնային առողջապահության նախարարության տեղեկությունները ռիսկի խմբի երկրներից, ինչպես նաև վարակի բարձր ցուցանիշ և վիրուսի տարբեր տեսակներ ունեցող երկրներից մուտքի վերաբերյալ կարող եք կարդալ այստեղ։
Կովիդ-19-ի դեմ պայքարի նոր գործողություններ.
Նոյեմբերի 2-ից սկսած Դաշնության և երկրամասերի որոշման համաձայն հյուրանոցները և հյուրատները գիշերակաց կարող են առաջարկել միմիայն անհրաժեշտ ճամփորդությունների դեպքում: Զբոսաշրջային նպատակներով գիշերակացի տրամադրումը սկզբունքորեն այլևս չի թույլատրվում: Ուստի զբոսաշրջային նպատակով վիզայի տրամադրումը ևս հնարավոր կլինի միայն բացառիկ դեպքերում: Սույն կանոնակարգման կիրարկման համար իրավասու են դաշնային երկրամասերը: Տվյալ երկրամասից է կախված՝ արդյոք առանձին դեպքում ճամփորդությունը թույլատրելի է, թե ոչ: Հավելյալ տեղեկություններ (միայն գերմաներենով) կարող եք գտնել այստեղ։