Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարդ իրավիճակ է․ Շուշի այցելած դեսպանների թվում այն երկրներն էին, որոնց հետ Հայաստանն ունի սերտ հարաբերվելու կարիք. Տեսանյութ․ 1in.am

Ադրբեջանում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դեսպաններ  Ալիևի նախաձեռնությամբ մեկնել են օկուպացված Շուշի, իսկ նրանցից ոմանք էլ կիսվել իրենց «տպավորություններով»: Շուշի մեկնած և «տպավորված» դեսպանների ցանկը լայն է, աշխարհի տարբեր գոտիներից՝ Եվրամիությունից՝ Ավստրիա, Հունգարիա, Բուլղարիա և այլ երկրներ, մինչև ասիական ռեգիոն՝ Չինաստան, կամ Ամերիկա մայրցամաք՝ Մեքսիկա, Կոլումբիա, և այլն: Ընդ որում, նրանց շարքում կան երկրներ, որոնց հետ Հայաստանն ունի միանգամայն դրական հարաբերություն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: