Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ատեստավորման արդյունքում պայմանագրային շարքային զինծառայողների աշխատավարձը կարող է հասնել մինչև 636.000 դրամ. Հայկ Սարգսյան

Ատեստավորման արդյունքում պայմանագրային շարքային զինծառայողների աշխատավարձը կարող է հասնել մինչև 636.000 դրամ. Հայկ Սարգսյան
Հարցազրույց
20:35, 27 февраль 2024
«2018թ-ից հետո մի քանի անգամ բարձրացվել է ուժային կառույցների՝  Պաշտպանության նախարարության, ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության ու դատարվորների աշխատավարձերը մոտ 30 տոկոսով, բայց բացի բարձրացումից մենք 2023թ-ին ներդրեցինք ատեստավորման համակարգ ոստիկանությունում, ՆԳՆ-ում, ՊՆ-ում ու մի շարք այլ գերատեսչություններում»․- այս մասին նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով պայմանագրային զինծառայողների ատեստավորմանը և ըստ դրա աշխատավարձերի բարձրացմանը։

Պատգամավորը մանրամասնում է․ «Պայմանագրային շարքային զինծառայողները, որոնք մարտական հերթապահություն չեն իրականացնում, նրանք ստանում են մոտ 161,000 դրամ աշխատավարձ, բայց եթե հանձնեն ատեստավորում ու ստանան «բավարար», ապա կստանան 366,000 դրամ աշխատավարձ։ Եթե ատեստավորման արդյունքում ստանան «լավ» գնահատական, ապա կստանան 506,000 դրամ աշխատավարձ, իսկ եթե ստանան «գերազանց» գնահատական, ապա աշխատավարձը կլինի 556,000 դրամ»։

Ինչ վերաբերվում է մարտական ծառայություն իրականացնող շարքային զինծառայողներին, ապա Սարգսյանը նշեց, որ ներկա պահին նրանք ստանում են 241,000 դրամ աշխատավարձ․ «Եթե ատեստավորման արդյունքում ստանան «բավարար», ապա աշխատավարձը կկազմի 446,000 դրամ, եթե ստանան «լավ» գնահատական, ապա 556,000 դրամ, իսկ «գերազանցի» դեպքում՝ 636,000 դրամ աշխատավարձ»։

Ինչ վերաբերվում է այն անձանց, որոնք խուսափել են ծառայությունից և գտնվում են արտերկրում, սակայն ցանկանում են գալ ՀՀ, Սարգսյանը նշեց, որ Ազգային Ժողովի կողմից ընդունված իր հեղինակած օրենքը արդեն իսկ թույլ է տալիս դա․ «Այս պահին քաղաքացիները կարող են օգտվել օրենքից, 15 մլն դրամ վճարել և քրեական պատասխանատվության չենթարկվել ծառայությունից խուսափելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան