Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը Մարիա Զախարովայի կարծիքի կարիքը չունի․ ՀՀ-ում հեղաշրջում անելու կոչերով հանդես են եկել ՌԴ հայտնի դեմքեր՝ պաշտոնյաներ, հաղորդավարներ․ Դավոյան

«Նախ՝ Մարիա Զախարովային բազմիցս հնչեցվել է, որ ՀՀ-ում իր խոսակիցը Նիկոլ Փաշինյանը չէ, հետևաբար իր կարծիքի կարիքը չի զգում։ Ինչ վերաբերվում է նրա մեկնաբանությանը, ապա իրականությունը այլ  բան է  ցույց տալիս, որ նման հայտարարություններով հանդես են եկել  ՌԴ հայտնի դեմքեր, պաշտոնյաներ, հաղորդավարներ»։ Այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարի Զախարովայի հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հայաստանում հեղաշրջում իրականացնելու ՌԴ-ի կոչերի մասին որևէ հիմք չունեն։

Ինչ վերաբերվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ 2021թ-ին ՀՀ-ին ցանկանում էին մտցնել միութենական պետության կազմ Բելառուսի ու ՌԴ-ի հետ միասին, Դավոյանը ասաց․ «Ես կարծում եմ, որ ոչ միայն 2021թ-ին, այլև մինչ այդ էլ նման ցանկություն եղել է, բայց մենք ասել ենք մեր դիրքորոշումը, որ ինքնիշխան պետություն ենք և այդ նախաձեռնությունը ապագա չունի»։

Դավոյանը նշում է, որ ՀՀ-ն լուրջ անվտանգային մարտահրավերների առջև է կանգնած․ «ՀՀ-ն քայլեր է ձեռնարկում պաշտպանողականությունը բարձրացնելու համար, որին ռուս գործընկերները խանդով են վերաբերվում։ Զենքի մատակարարումները այլ երկրներից ՀՀ ռուսների մոտ խանդ է առաջացնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան