Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քովիդով հիվանդի մոտ այժմ հենց 3-րդ օրը շնչառական անբավարարության ախտանիշներ են լինում»․ Տեսանյութ

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նաիրա Ստեփանյան

Կորոնավիրուսի համավարակի նախորդ ալիքների եւ նախորդ շտամերի ժամանակ մեկ հիվանդը 3-4 անձի էր վարակում, իսկ դելտա շտամը՝ 8 անձի։

Քովիդն այժմ արտահայտվում է բարձր ջերմությամբ, գլխացավով, քթահոսությամբ, չոր հազով, կոկորդի քերող ցավով, որը չի դիտվել համավարակի նախորդ ալիքների ժամանակ։

Հիվանդանոց աղիքային ինֆեկցիայի կասկածով բերվող հիվանդներին թեստավորելուց հետո շատերի մոտ հաստատվում է քովիդը։

Պացիենտների մոտ արտահայտված է տանջող եւ դեղորայքային միջոցով չկառավարվող սրտխառնոցը՝ փսխումներով, ինչը նախկինում քովիդի ախտանիշ չի դիտարկվել։

1,5-1,9 անգամ շատացել են 0-18 տարեկան քովիդի հայտնաբերումներն ու հոսպիտալացումները, իսկ նախկինում երեխաները թեթեւ կամ անախտանիշ էին տանում քովիդը։

Հղիների շրջանում կան ծանր ընթացքով դեպքեր, նախկին ալիքների ժամանակ մենք չէինք անհանգստանում, հղիները թեթեւ էին տանում։