Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ իշխանությունը ելքեր է փնտրում. ապրիլի 5-ի հանդիպումը այդ ելքը գտնելու պատմական հնարավորությունն է

ՀԱՊԿ պատասխանը առանձնապես ոչինչ չի նշանակում, որովհետև երբ մենք սուր իրավիճակում էինք, այդ պատասխանը չհնչեց: Civic.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Պատգամավորը շեշտեց` «մեծ եղբոր» միֆը քանդվեց մեկ արտահայտությամբ. «Անընդհատ մտավախությունը կա, որ Ադրբեջանը կհարձակվի: Ադրբեջանի հարձակվելու` ՀՀ քաղաքացիների վախը գալիս է ռուս-ադրբեջանական համագործակցությունից»:

Բադալյանի խոսքով`իր անվտանգությունը ապահովելու ՀՀ ճիգերը ընդդեմ ինչ-որ մեկի չէ. «ՀՀ իշխանությունը ելքեր է փնտրում. ապրիլի 5-ի հանդիպումը այդ ելքը գտնելու պատմական հնարավորությունն է: Ռիսկերն ու վտանգները շատ են. Կտրուկ շրջադարձի համար պետք է շատ հմուտ վարորդ լինել»: