Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օրինագիծը կարո՞ղ է խաթարել Վրաստանի եվրաինտեգրումը․ վրացի փորձագետը հուսով է` կհաջողեն գործընթացում

Civic.am-ը զրուցել է վրացի փորձագետ Վիկտոր Կիպիանիի հետ
 
-Պարոն Կիպիանի, Հայաստանն ու Վրաստանը վերջերս ստորագրեցին ռազմավարական համագործակցության մասին հուշագիր։ Ի՞նչ փոխեց դա երկու երկրների հարաբերություններում, և արդյո՞ք դա նոր բանի սկիզբ էր, թե՞ եղած իրավիճակի ամրագրում։ 

-Ռազմավարական համագործակցության հուշագրի ստորագրումը միտված է Հայաստանի և Վրաստանի միջև փոխհարաբերությունների մակարդակի բարելավմանը։ Կան մի շարք հարցեր, որոնք ընկած են ռազմավարական համագործակցության հիմքում՝ սկսած ենթակառուցվածքային խնդիրներից՝ վերջացրած բազմաթիվ հիմնահարցերով, որոնք վերաբերվում են մշակութային փոխհարաբերություններին։ Վերջին 2 օրերի ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ օրակարգեր մեր հայ գործընկերների հետ՝ հատկապես Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած արդյունավետ հանդիպման ընթացքում։ Կան մի շարք հարցեր, որոնք, ինչպես ասացի կարող են հիմքեր ստեղծել մեր 2 ազգերի միջև նոր և ավելի բարձր մակարդակի փոխհարաբերությունների համար։ 

- Վրաստանը ստացավ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրին։ Պարոն Կիպիանի, Վրաստանում կրկին նոր օրինագիծ է բերվել՝ հասարակական կազմակերպությունների ֆինանսական հայտարարագրման վերաբերյալ, որը ռուսական «ինոագենտների» մասին օրենքի հետ է ասոցացվում։ Ինչո՞ւ օրակարգ բերվեց այդ օրինագիծը, և կարո՞ղ է արդյոք այն խոչընդոտել Վրաստանի եվրոասոցացմանը։

- Կառավարող ուժի պարզաբանմանբ՝ այդ օրինագիծը ներկայացվել է վրացական ոչ կառավարական հատվածում և ԶԼՄ-ներում թափանցիկության բարձրացման համար։  Սակայն կա հակառակ տեսակետ, ըստ որի, օրինագիծը կարող է խաթարել  Վրաստանի Եվրոպական ինտեգրման կուրսը։ Հուսով ենք` այս որոշումը չի խարխլի կայունությունը և վրացական հասարակությունը միասնություն կցուցաբերի և կշարունակի ու հաջողությամբ կավարտի եվրոպայի մաս կազմելու գործըթացը։
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան