Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան թշնամաբար է վերաբերվում Հայաստանի դիվերսիֆիկացիայի քաղաքականությանը. նրանք ուզում են թույլ ՀՀ, որ կարողանան պարբերաբար «փրկել»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի 13-րդ անվտանգային ֆորումը նվիրված էր Հայաստանում ռազմավարական հաղորդակցության մարտահրավերներին ու բարեփոխումներին, որին մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ և փորձագետներ։ 
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին և մարտահրավերներին։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը թշնամաբար է վերաբերվում Հայաստանի դիվերսիֆիկացիայի քաղաքականությանը, հետևաբար նրանց կողմից շատանալու են թե՛ կիբերհարձակումները, թե՛ կեղծ տեղեկատվական հոսքերը։

«Ռուսաստանին դուր չի գալու, որ Հայաստանն ունենա ոտքի կանգնած բանակ, դաշնակիցներ, դառնա ուժեղ պետություն. ամբողջ խաղը դրա վրա է՝ դուք չեք կարող, թողեք գանք ձեզ փրկենք։ Նրանք ուզում են ունենալ թույլ Հայաստան, որին կկարողանան պարբերաբար «փրկել»»,- ասաց Սաֆարյանը։

Ըստ փորձագետի՝ Արևմուտքը հասկանում է, որ Ադրբեջանը բանակցությունները «վաճառում է» իրենց վրա, և հասկացնում են Ալիևին, որ Հայաստանը այնքան կուժեղանա, որ Ադրբեջանը ստիպված կլինի բանակցել ՀՀ-ի հետ։
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան