Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքի աջակցությամբ Հայաստանի դիմադրողականությունը ամրապնդվում է, որը կնպաստի խաղաղության գործընթացին

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի» ղեկավար Արմինե Մարգարյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ասաց, որ այն մի մեծ գործընթացի մաս էր և ընդհանրապես գումարի մասին չէր։ Նրա գնահատմամբ՝ մեր արևմտյան գործընկերները որդեգրել են Հայաստանի հետ իրենց երկկողմ հարաբերությունների զարգացումը Հայաստան-Ադրբեջան խաղաղ կարգավորման գործընթացից տարանջատելու քաղաքականությունը, ինչը, ըստ Մարգարյանի, ռազմավարական առումով գրագետ մոտեցում է։  

«Արևմուտքի աջակցությամբ Հայաստանի դիմադրողականությունը ամրապնդվում է, տնտեսությունն ու անվտանգային քաղաքականությունը դիվերսիֆիկացվում են, ինչը կնպաստի խաղաղության գործընթացին»,- ասաց Մարգարյանը։ 
 
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի՝ Երևան կատարած այցին ու նրա հայտարարությանը, թե Արարատի և Արագածոտնի մարզերում նախատեսում են հյուպատոսարաններ հիմնել, ասաց, որ դրանց բացումը նշանակում է՝ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի անվտանգությամբ, հետաքրքրված է ապաշրջափակմամբ։ Ըստ նրա՝ Ղազախստանի հետ մեր ունեցած պոտենցիալն ամբողջությամբ բացահայտված չէ։ 

Ռուսաստանի արձագանքի մասին Արմինե Մարգարյանն ասաց, որ ցանկացած հետխորհրդային պետություն, որը փորձում է մինիմալացնել ռուսական ազդեցությունը, ՌԴ-ն ընկալում է սպառնալիք։ Հետխորհրդային տարածքի ռազմավարությունը կոլապսի է ենթարկվել. այդ երկրները պետք է թարմացնեն երկկողմ օրակարգերը:
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան