Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահների ներկայությունը «կոլցո օպերացիայի» ծրագիրն էր. ավելին պետք չէր սպասել Մոսկվայից

Արդեն սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։ ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևն էլ հայտարարել է, որ ռուսական խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կարելի է համարել լիովին կատարված, խաղաղապահները կարևոր դեր են խաղացել արյունահեղության կանխման գործում։ 

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ԼՂ-ից բռնի տեղահանված հանրային գործիչ Գևորգ Առստամյանի հետ։ 
«Ես կասեի, որ էլի շարունակում են ծաղրել հայ ժողովրդին, բայց հուրախություն ինձ, հուրախություն հայ ժողովրդի՝ մեծամասնությունը հասկացել է ռուս խաղաղապահների գործունեությունը, ընդհանրապես Ռուսաստանի քաղաքականությունը ՀՀ-ի, հայ ժողովրդի հանդեպ։ Այսինքն՝ ի՞նչ առաքելություն է այնտեղ կատարել։ Երբ որ 20 թվականից հետո ամբողջ հայությունը գտնվում էր Հայաստանում, և ռուս խաղաղապահն է որպես երաշխավոր կանգնել և ասել՝ հետ վերադարձեք ձեր տները, մենք ձեր անվտանգությունը երաշխավորելու ենք, ու հինգ տարի պետք է այնտեղ մնային, իրենց ներկայությամբ այնտեղ ապահովեին անվտանգությունը, հետագայում չգիտեմ՝ ինչ նպատակներ, ինչ գործողություններ պետք է լինեին»,- ասաց Գևորգ Առստամյանը։
 
Վերջինս նշեց, որ հենց սկզբից էլ իր համար պարզ էր, որ ռուս խաղաղապահների ներկայությունը շատ քաղաքակիրթ ձևերով «կոլցո օպերացիայի» ծրագիրն է, և տեսնելով, որ արցախահայությունը չի լքում, նրանց համար հումանիտար ճգնաժամ և շրջափակում ստեղծելով՝ որոշեցին այդ պատերազմը հրահրել և ամբողջ հայությանը դուրս մղել։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան