Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայերը պատմական Հայաստան ասելով` ընկնում են ցնորամտության մեջ. Մեզ պետություն ունենալու բացառիկ շանս է տրվել

Հայ ժողովրդի գերագույն նպատակը պետություն սարքելն է, որի հնարավորությունը հիմա կա: civic.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը:
 
 
Ըստ մտավորականի` մեր ժողովուրդը երկու հարց պետք է լուծի, որպեսզի պետության մասին պատկերացումները առաջնահերթ դարձնի. «Որևէ մեկը իր կորստի հետ չի հաշտվում, բայց այն երկու ընկալում ունի: Մեր առավելությունը` պետություն ունենք, որը խելոք քաղաքականության դեպքում մեր գլխին բարիք կդառնա: Հայտնվել ենք մի իրավիճակում, որը անծանոթ է մեզ, սովոր չենք ինքնուրույն ապրելու: Հայերը պատմական Հայաստան ասելով` ընկնում են ցնորամտության մեջ` Չարենցից մինչև Րաֆֆի: Մեզ պետություն ունենալու բացառիկ շանս է տրվել, բոլոր պատկերացումները պետք է բերել դնել դրա ոտքերի տակ»: