Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը 4 գյուղերի խնդիրը դրել էր, որ ՀՀ-ն մերժեր, ու ինքը պատերազմ սանձազերծելու լեգիտիմ առիթ ունենար

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Տավուշի հարակից գյուղերի խնդրին, Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը 4 գյուղերի խնդիրը դրել էր, որ ՀՀ-ն մերժեր, ու ինքը պատերազմ սանձազերծելու լեգիտիմ առիթ ունենար։ Այդ պլանը, սակայն, չիրականացավ։

Սաֆարյանի կարծիքով՝ Ալիևը չի համաձայնելու դելիմիտացիա իրականացնել, քանի որ Տավուշում դելիմիտացիա անելուց հետո ադրբեջանական 4 գյուղ մնում է խորը շրջափակման մեջ։ Ադրբեջանին դելիմիտացիան ձեռնտու չէ։ Բացի դրանից՝ դելիմիտացիայի արդյունքում ինչպես մենք, նաև Ադրբեջանը իջնելու է մի շարք ռազմավարական նշանակության դիրքերից, ինչը Ալիևը չի ուզում։

«Բոլորն ասում են՝ ՀՀ-ն միակողմանիորեն տալիս է. ինչո՞ւ Ալիևը չի հայտարարում, որ հերոսաբար 4 գյուղ է վերադարձնում։ Ադրբեջանի համար կլինեն հետևանքներ, որոնք իր օգտին չեն։ Ինչո՞ւ Ալիևը հերոսաբար չի հայտարարում, որ 4 գյուղ է վերադարձնում. դա նշանակում է, որ այդքան էլ միակողմանի հանձնում չէ կամ առհասարակ հանձնում չէ»,- ասաց Սաֆարյանը։ 
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան