Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան ռիսկի չի դիմի, Հայաստանի խնդիրն է ուժեղացնել դեպի Արևմուտք շարժը

«Հանրապետություն» կուսակցության անդամ, հրապարակախոս Անահիտ Ադամյանը civic.am-ի հետ զրույցում մեկնաբանել է , թե ռուս խաղաղապահների հեռանալը ինչ վտանգներ ու ինչ ուղիներ է բացում Հայաստանի համար:
 
Ադամյանը ռուս խաղաղապահների Ուկրաինա տեղափոխելու վարկածը հավանական է համարում. «Պուտինը շտապում է, որովհետև գործերը դժվարանում են»:
 
Հրապարակախոսը կարծում է նաև, որ ռուս խաղաղապահների հեռացումը Ալիևի դիվանագիտական մանիպուլյացիաների համար կարող է հենք դառնալ. «Ալիևը փորձում է Արևմուտքին ապացուցել` ինքն ավելի եվրոպացի է, քան` Փաշինյանը»:
 
Հարցին, թե ՌԴ-ից եկող ինչ վտանգներ կան, Ադամյանը նշեց. «Մոսկվայից ինչ ասես կարելի է սպասել:Հարցումները ցույց են տալիս` հայերն արդեն ռուսներին չեն համարում բարեկամ: Եթե Կրեմլը պատրաստ է Հայաստանը անվերադարձ կորցնել, գազն էլ կփակեն, Լարսն էլ....: ՌԴ-ն բացահայտում է իր վախերը. Կրեմլը լավ կաներ հասկանար` ինչու այդպես եղավ: Հայաստանում հակառուսական տրամադրությունների ձևավորման նախաձեռնողը Մոսկվան է: Ռուսաստանը ռիսկի չի դիմի, Հայաստանի խնդիրն է ուժեղացնել դեպի Արևմուտքը շարժը»: