Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը իշխանության հասնելու համար խնդիր էր դրել սպանել Նիկոլ Փաշինյանին

Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևն ասել է, որ ռուսական խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կարելի է համարել լիովին կատարված, խաղաղապահները կարևոր դեր են խաղացել արյունահեղության կանխման գործում։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանի հետ։ 

«Աջուձախ ռուս մեկնաբանները, քաղաքական գործիչները, պաշտոնյաները ձեր ասած միտքն են փողփողում՝ տարբեր ուղղություններով, բայց այս սա մանկամիտ բացատրություն է, և ծիծաղելի է այդ բացատրությունը լսելը։ Այդ խաղաղապահ առաքելությունը կատարյալ ձախողեց իր առաքելությունը, և երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով իրենք պետք է  Արցախի անվտանգությունն ապահովեին և չորս կիլոմետրից ավելի լայնությամբ Լաչինի միջանցքը՝ որպես Հայաստան և Արցախ հաղորդակցության միջոց անվտանգությունն ապահովեին, իրենք կատարյալ ձախողեցին այդ բոլորը»,- ասաց Վարդան Մալխասյանը։ 

Նա նաև նշեց, որ ինքը խոսում է բացահայտ փաստերով, այլ ոչ թե ատելություն ունի ռուսների կամ խաղաղապահների նկատմամբ, բայց նրանք թուրքերի հետ պայմանավորված Արցախում իրագործեցին էթնիկ զտումներ և նույնիսկ ցեղասպանություն, որովհետև ցեղասպանությունը միայն զենքով չի իրագործվում. երբ այդ ժողովրդին շրջափակման մեջ առան, որ սովի միջոցով  վերացնեն, սպանեն, դա բնութագրվում է որպես ցեղասպանություն։

«Իրենք ոչ միայն խաղաղապահ առաքելություն կատարեցին, այլև թաղվեցին ծանր հանցանքների մեջ։ Եվ հիմա փոխանակ ձայն չհանեն, փողփողում են, թմբկահարում են, թե մենք մեր առաքելությունը կատարեցինք։ Ծիծաղելի է լսել այդ մասին։ Եվ սա խոսում է նաև ռուսական այսօրվա կայսրության թուլության և կործանման նշանների մասին»,- ասաց Վարդան Մալխասյանը։

Խոսելով նաև այն մասին, որ երեկ Վազգեն Մանուկյանը բողոքել է, որ 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակից հասկացությանը, Վարդան Մալխասյանն ասաց, որ խիստ կասկածում է, որ նրանք մինչև հիմա դա հասկացել են։

«Որովհետև նրանք ամեն մի քայլի գնացին, որ իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը։ Էդ նոյեմբերի 9-ի օրն էր, չէ՞, որ հարձակվեցին։ Իրենք խնդիր էին դրել իրենց առաջ, որ Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը պետք է սպանվեն։ Եթե այդ օրերին Փաշինյանին բռնեին, 100 տոկոս սպանելու էին, որովհետև ծրագիր կար նպատակին հասնելու համար միջոցների առաջ որևէ խտրականություն չդնել»,- ասաց Վարդան Մալխասյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան