Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գալստանյանը որպես դերասան իր դերը վատ է խաղում, շարժումը չի հաջողելու․ Գևորգ Առստամյան

Մի մարդ է խոսում, որի ոլորտում ժողովուրդը հոգևոր ճգնաժամ է ապրում և դա նրանց բացթողումն է։ Civic.am-ի հետ զրույցում նշեց հանրային գործիչ Գևորգ Առստամյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժմանը։

Առստամյանի խոսքով՝ մարդկանց մեջ կորել է դեպի եկեղեցի հավատը. «Գալստանյանի կողմից անհնազանդություն է Աստծու նկատմամբ, նա ոչ թե Աստծու խոսքերն է տարածում, այլ շարժման հետևում կանգնածների խոսույթը։ Նա արդեն քաղաքական գործիչ է, մի քիչ խորթ է նրան սրբազան համարել։ Բագրատ Գալստանյանը որպես դերասան իր դերը վատ է խաղում, սցենարիտներին ևս  դուր չի գալիս»։

Ըստ Առստամյանի՝ շարժման հետևում գլխավորը Քոչարյանն է, կան նաև մի շարք ուժեր են, կանխատեսում ունեմ որ իրար մեջ էլ է հակասություն լինելու․ «Նրանց նպատակ միայն իշխանափոխությունն է, նրանք Պուտինին ավելի շատ են հավատում»: