Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա «Լավրովի պլանի» շարունակությունն է, որը տապալվելու է

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  EBRD միջազգային ֆորումի շրջանակներում տեղի է ունենալու միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, և Բագրատ Գալստանյանն իր աջակիցների հետ որոշել է  չորս կետերից շարժվել դեպի Օպերա՝ իրենց ասելով՝ դրսևորելու  քաղաքացիական խաղաղ անհամաձայնություն։ 
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ։

«Նախ՝ ոչ մի բան էլ չեն կարող անել։ Արձանագրենք, որ Ոսկեպարից սկսեցին, հետո Կիրանցը։ Ոսկեպարում սկսված այս խժդժության նպատակը Ոսկեպարը չէր, Կիրանցը չէր, այլ սահմանային գոտին որպես ռազմաճակատ պահելն էր։ Ռուսաստանն այդպես է ուզում, որ չլինի սահմանագիծ, որ բախումներ լինեն, և ինքը կառավարի։ Կոնֆլիկտ կառավարելու համար կոնֆլիկտի կողմերի մեջ անհամաձայնություններ են պետք ու կարգավորումներ, այդպիսի տերմին կա՝ կարգավորել կոնֆլիկտը։ Հիմա իրենք  Հայաստանում հանդես են գալիս որպես Ռուսաստանի գործիքակազմ։ Ընդ որում, Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է. փախավ Ադրբեջանից, չէ՞, նաև Հայաստանից է որոշակի զորակազմ հանում, թուլության նշանն է, հիվանդ է, բայց ինքը չի ուզում թողնել։ Հիմա ինքը այստեղ ուղիղ միջամտել չի կարող. կյանքը ցույց տվեց, որ պատերազմից հետո նույնիսկ պարտված հայ ժողովուրդը պահեց իր իշխանությունն ու պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը։ Բայց նա չհրաժարվեց նպատակից՝ Հայաստանում պետականության լուծարման կամ լիկվիդացման քաղաքականություն է  վարում»,- ասաց Լևոն Շիրինյանը։ 

Նա նշեց, որ Ռուսաստանը, սակայն, անընդհատ փոխում է իր գործիքակազմը՝ հիշեցնելով ռուսական «մատրյոշկան». տիկնիկը հանում ես, անընդհատ տակից դուրս է գալիս, ու ռուսական այդ մատրյոշկան գեղջկատիկնիկ է կոչվում, կարծես չի վերջանում, բայց այստեղ սպառվում է։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան