Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գալստանյանի ոդիսականը. շարժումը սպասում է Կրեմլից հրահանգի. Անահիտ Ադամյան

«Գալուզինի հերթական հարցազրույցը նվիրված էր Հրվ. Կովկասին ու ներկայացնում էր Ռուսաստանի տեսակետը։ Եվրադիտորդների մասին իր խոսքերը կարելի է հասկանալ հակառակ տեսակետից։ Եվրադիտորդների ներկայության շնորհիվ մենք սահմանին չունենք ագրեսիաներ։ Հենց դա է Գալուզինին, Լավրովին ու ռուսական քաղաքական այդ առանցքին հունից հանում»: Այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե՝ ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ և կասկածելի նպատակներով: 

Հարցին, թե առհասարակ ինչ է հիմա տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում, եթե գնում ենք դեպի ԵՄ, Ադամյանը ասաց. «Ռուսաստանը ինքն է իր շահերի փոփոխությունը տեսել Հրվ. Կովկասում, և Ռուսաստանի համար մի շարք պատճառներով շատ ավելի շահեկան է իր հարաբերությունները զարգացնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ»: 

Ադամյանի խոսքով՝ Ռուսաստանի խնդիրը Հայաստանից արտատարածքային ինչ-որ միավոր ստանալն է. «ՌԴ-ն կորցնում է Հրվ. Կովկասը, որովհետև ինքն է այդ քաղաքականությունը սադրել ու փորձում է հիմա և Վրաստանում, և Հայաստանում իր վերադարձի գործընթաց։ Բագրատ Գալստանյանի ոդիսականը Ռուսաստանի ագրեսիան է Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանը փորձում է  կասեցնել Հայաստանի շարժը դեպի Արևմուտք»։  

Ըստ Ադամյանի՝ շարժումը սկսվել էր խորհրդարանական ընդդիմության պարտությամբ. «Այսինքն՝ իրենց մեջ չգտան մի այնպիսի մարդու, ով կարող էր փողոց դուրս բերել «իքս» մարդկանց, ստիպված դիմեցին եկեղեցուն։ Վազգեն Գալստանյանը եթե ուզում է շարունակել շարժումը, ապա պետք է բացի կուսակցություն ու գնա հերթական ընտրության կամ էլ ապաշխարանքի տակ դնի եկեղեցին։ Հնարավոր չէ, որ հոգևորականը միաժամանակ դավանի և՛ կեսարին, և՛ Աստծուն»։

Մանրամասները՝  տեսանյութում։
Դավիթ Լևոնյան