Ադրբեջանը փորձում է իր պայմաններով պայմանագիր թելադրել․ միակ ճիշտ ճանապարհը՝ միջազգային միջնորդությամբ խնդրի ընդհանուր կարգավորումն է․ Տարոն Հովհաննիսյան. հարցազրույց
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում հայտարարել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորմանը և պատրաստ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին առանց նախապայմանների:
Civic.am-ի հետ զրույցում, խոսելով խաղաղության պայմանագրի մասին, «Օրբելի» կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ դա իհարկե հայկական կողմի ցանկությունն է, բայց Ադրբեջանը նման ցանկություն չունի, և ռեալ ակնկալել, որ կգնա նման բանակցային գործընթաց՝ այս պահին հնարավոր չէ։
Նա նշեց, որ բնականաբար հայկական կողմը պետք է պնդի բանակցություններ անցկացնել միջազգային մանդատի շրջանակներում և առանց որևէ նախապայմանի, բայց Ադրբեջանն ունի մտադրություն իր պայմաններով ինչ-որ պայմանագիր թելադրելու կամ պարտադրելու Հայաստանին պատերազմից հետո և անընդհատ դրա ուղղությամբ է փորձում աշխատել։
«Դրան էր ուղղված նաև իրենց, այսպես ասած, այդ հինգ առաջարկները՝ իբր ուղիղ բանակցելու, իսկ ուղիղ բանակցելը Ադրբեջանի համար նշանակում է զուգահեռաբար Հայաստանը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, ուղիղ բանակցի Թուրքիայի հետ, և Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ կփորձեն այդտեղ արդեն ճնշում գործադրել Հայաստանի վրա, ու չի լինի որևէ միջնորդ կողմ, որին հայկական կողմը կարող է դիմել, կամ որը հավասարազոր կամ չեզոք աչքերով կնայի կողմերի առաջ քաշած պայմաններին և ընդհանուր իրավիճակին։ Այս իրավիճակում բնականաբար ուղիղ բանակցություն ասելով Ադրբեջանը դա է հասկանում և մյուս կողմից՝ հասկանում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախի իրավունքների համար պայքարից, և դրա միջոցով կնքվի ինչ-որ պայմանագիր։ Բնականաբար, նման բան չի կարող տեղի ունենալ, համենայնդեպս տեսանելի ապագայում, քանի դեռ Ադրբեջանը նմանատիպ քաղաքականություն է վարում»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը։
Նա նշեց՝ հասկանալի է, որ Մինսկի խմբի շրջանակներում հենց այսօր կամ վաղը բանակցություններ սկսել հնարավոր չէ՝ հաշվի առնելով նաև Ուկրաինայի շուրջ իրավիճակը, բայց դա չի բացառում, որ ապագայում նման հնարավորություն նորից լինելու է, որովհետև ամեն դեպքում Ռուսաստանը և Արևմուտքը միշտ են ունեցել հակասություններ, բայց այդ հակասությունները երբեք հավերժ չեն շարունակվել, և անգամ այդ հակասությունների պարագայում իրենք Արցախի հիմնախնդրի շուրջ նման մոտեցումներ են միշտ ունեցել, և միակ ճիշտ ճանապարհը միջազգային միջնորդների միջնորդությամբ խնդրի ընդհանուր կարգավորումն է։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան