Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ քաղաքացիներին հարցնում եմ՝ ինչու՞ կընտրեիք ՔՊ-ին, շատ հաճախ պատասխան եմ ստանում, որովհետև հիմա կա ազատություն․ Արսեն Թորոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Այս տարվա սեպտեմբերի 25-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես մասնակցելու է այդ ընտրություններին։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Արսեն Թորոսյան հետ, որը համակարգում է ՏԻՄ ընտրությունների ՔՊ-ի նախընտրական աշխատանքները։

«Երբ որ քաղաքացիներին օրինակ հարցնում եմ՝ ինչո՞ւ կընտրեիք ՔՊ-ին, շատ հաճախ պատասխան եմ ստանում, որովհետև հիմա կա ազատություն։ Այդ թվում, կա ազատություն՝ արտահայտելու սեփական կամքը, ձևավորելու բոլոր տեսակի իշխանություններ»,-ասաց Արսեն Թորոսյանը։ 

Նա նշեց, որ իրենք իրենց փորձով անցկացված բոլոր ընտրություններով ցույց են տվել, որ իրենց համար տրված ընտրական քվեի արձանագրումը՝ բացարձակ արժեք է, և կարևորը չի՝ դա կլինի իրենց օգտին, թե իրենց հակառակորդի օգտին։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան