Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրահավաքի միջոցով Քոչարյանը կրկին օգտագործում է Ղարաբաղի հարցը՝ իր ներքաղաքական հարցերը լուծելու համար. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

«Սոչիի հանդիպման հայտարարության մեջ մեծ հաշվով արձանագրված էին նույն վաշինգտոնյան հանդիպման կարևոր կետերը։ Այն է՝ ուժի կիրառման բացառում, միմյանց սահմանների հարգում, և բնականաբար, մեր սպասելիքները այս տրամաբանության շարունակությունն է»,- Civic.am-ի հետ զրույցում՝ խոսելով այն մասին, թե ինչ ակնկալել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով վաշինգտոնյան հանդիպումից, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։      

Խոսելով նոյեմբերի 5-ի ընդդիմության հանրահավաքի և այն մասին, որ նրանք թղթի վրա գրել էին «կապիտուլյացիա», հետո այն այրել էին, պատգամավորն ասաց, որ ընդդիմությունը տարիներ շարունակ պատկերացրել է, և այդպես է գործել, որ խնդիրները լուծվում են դրոշներ այրելով, թղթեր պատռելով և այլնով։

«Ընդդիմությունը շատ կարևոր արժեքներ արժեզրկում է իր հետ նույնականացնելով, նույն համերաշխության հետ կապված։ Շատ գեղեցիկ ու ոգևորող հայտարարություններ են հնչում, մենք միասնականության, խաղաղության հետ կապված միակարծիք ենք, բայց այլ բան է, որ այդ հարթակն ունի մի սպասարկող, և այդ սպասարկողը տարիներ շարունակ սպասարկել է իր շահերը՝ օգտագործելով նույն Ղարաբաղի հարցը։ Հիմա էլ նույն կերպ ներքաղաքական հարցերի լուծման համար այդ նույն հարթակի սպասարկողը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, էլի օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հարցը իր ներքաղաքական հարցեը լուծելու համար»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։   
 
Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը կրկին բոյկոտում է ԱԺ աշխատանքները, պատգամավորն ասաց, որ ԱԺ նախորդ լիագումար նիստերի ժամանակ ընդդիմությունը որոշ հատվածներում մասնակցեց, բայց հիմա բյուջեի քննարկում է, որ կարևորագույն քննարկումներից է,  ընդդիմության ներկայացուցիչները կրկին չեն մասնակցում, սակայն արտաքին դիվանագիտական սեկտորում մասնակցում են։

«Ու այս տրամաբանությունը չեմ հասկանում. ինչու կարելի է մեզ հետ գալ  Ստրասբուրգում, այլ երկրներում աշխատել միասին, Երևանում՝ չէ, այնտեղ էլ է Հայաստանի շահը, այստեղ էլ է Հայաստանի շահը»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։   

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան