«Գուցե մի օր կպատմեմ, թե որն էր կարճատև բացակայությանս իրական նպատակը, իսկ որոշները կամաչեն իրենց պահվածքի համար»․ Իշխան Սաղաթելյանը՝ Ամանորին ընտանիքի հետ Դուբայ մեկնելու մասին․ MediaHub

Հարցազրույց
Վերջին օրերին սոցիալական ցանցերում և որոշ լրատվական կայքերում տեղեկություններ են տարածվել, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմավորել։
Տարածվող լուրերը ճշտելու համար MediaHub-ը կապ է հաստատել Իշխան Սաղաթելյանի հետ։
- Ճի՞շտ են տեղեկությունները, որ ընտանիքով մեկնել եք արտերկիր՝ Ամանորը նշելու։
- Երեք տարի ընտանիքիս հետ նույնիսկ երեք լիարժեք կիրակի չեմ անցկացրել, ի՞նչ եք կարծում, այս օրերին Ամանոր նշելու համար դուրս կգնայի։
- Բայց մամուլը գրեց…
- Մամուլը չէ, ֆեյքերի ՊՈԱԿ-ը։ Ընդամենը մի լուսանկար օդանավակայանի տեսախցիկներից և կազմակերպված հակաքարոզչություն։ Իրականում ես շատ կարճ ժամանակով բացակայել եմ երկրից: Ունեի նախօրոք պլանավորած կարևոր հանդիպում և քանի որ այցելությունը չուներ պաշտոնական բնույթ ու որևէ կապ պետական միջոցների հետ, անձնական որոշում եմ կայացրել մեկնել ընտանիքիս անդամների հետ։
Կրկնում եմ՝ բացակայությանս նպատակը Ամանոր նշելը չէր։ Գուցե մի օր կպատմեմ, թե որն էր կարճատև բացակայությանս իրական նպատակը, իսկ որոշները կամաչեն իրենց պահվածքի համար։
Այսքանը, թեման փակված է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում