Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենակարևորն այն է, որ ԼՂ բնակչությունը զգա, որ կարող է ապահով ապրել այն վայրերում, որտեղ ապրել են տասնամյակներ և դարեր շարունակ. Տոյվո Կլաար

Ամենակարևորն այն է, որ ԼՂ բնակչությունը զգա, որ կարող է ապահով ապրել այն վայրերում, որտեղ ապրել են տասնամյակներ և դարեր շարունակ. Տոյվո Կլաար
Հարցազրույց
16:56, 27 февраль 2023
«Վերջին մի քանի օրերին հետաքրքիր զարգացումներ եմ տեսնում, և հիմա ստացվեցին էլեկտրաէներգիայի և գազի վերականգնման մասին հաղորդումները»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ 

«Այդ համատեքստում ես լիահույս եմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Եվրամիությունը հետևողական է հանդես եկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման օգտին։ Մենք տարբեր շփումներ ենք ունեցել և՛ կուլիսներում, և՛ հրապարակային։ Եվ ընդհանրապես մենք հաստատ համոզված ենք, որ կարևորն այն է, որ Ղարաբաղի բնակչությունը, տեղի հայերը կարողանան իրենց ապահով զգալ այն վայրերում, որտեղ ապրում են, և դրա համար կարևոր է, որ իրական երկխոսություն մեկնարկի Բաքվի և Ստեփանակերտի միջև», - հայտարարել է նա։

Պատասխանելով հարցին՝ արդյոք ԵՄ-ն դիտարկո՞ւմ է պատժամիջոցների հնարավորություն Ադրբեջանի նկատմամբ, Կլաարը պատասխանել է. «Կրկին կարծում եմ, որ մենք տեսել ենք որոշակի հուսադրող զարգացումներ վերջին մի քանի օրերին։ Եվ ես հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի և՛ ապրանքների, և՛ մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես դա եղել է նախկինում։ Այդ համատեքստում կրկին ամենակարևորն այն է, որ բնակչությունը զգա, որ կարող է ապահով ապրել այն վայրերում, որտեղ նրանք ապրել են տասնամյակներ և դարեր շարունակ

Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ