Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուրեմն 2008-ը խաղ էր. Տեր-Պետրոսյանը կհավասարվի Քոչարյանին ու Սերժին և կլինի նույնքան մերժելի․ 1in.am

Ուրեմն 2008-ը խաղ էր. Տեր-Պետրոսյանը կհավասարվի Քոչարյանին ու Սերժին և կլինի նույնքան մերժելի․ 1in.am
Հարցազրույց
13:37, 06 май 2021
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ԵԿՄ վարչության անդամ, 7-ի գործով նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը  (Լեդի)։

-Պարոն Հակոբյան, Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկում է «անկախ նախկինում ունեցած սկզբունքային տարաձայնությունները և սուր հակասությունները», առաջիկա ընտրություններին մասնակցել միասնաբար՝ «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Ո՞նց եք գնահատում այս փաստը։ Ձեզ համար ընդունելի՞ է ավազակապետերի հետ համագործակցությունը։

-Ես դրան նախ չեմ հավատում և հետո մի 15 օր առաջ Հայ ազգային կոնգրեսի վարչությունից դուրս եմ եկել։ Նրանք բոլորը ինձ հարազատ են, բոլորից ներողություն եմ խնդրել և ասել եմ, որ դուրս եմ գալիս վարչությունից էլ, Կոնգրեսից էլ։

Այն պատճառով է, որ որոշում է կայացվել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ համագործակցե՞լ։

-Այս ժամանակ դեռ նման խոսակցություններ չկար։ Ես այդ ժամանակ ասացի, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ ընտրարշավին մասնակցի՝ ես կօգնեմ, նշանակություն չունի՝ Կոնգրեսից դուրս եմ եկել, թե ոչ։ Ես անձամբ իրեն հավատում էի ու եթե անձամբ ՀԱԿ-ը առանձին  մասնակցի ընտրություններին  էլի կօգնեմ, իսկ եթե առանձին չգնաց, այլ միավորվի նախկին նախագահների հետ, ապա ես նրանց հաստատ չեմ պաշտպանի։

Դուք երբևէ կարո՞ղ էիք պատկերացնել, որ Տեր-Պետրոսյանը կարող է համագործակցել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, նրանց առաջարկել միասին մասնակցել ընտրություններին։

-Կրկնում եմ, ես  չեմ հավատում այդ առաջարկին, ես հրաժարվում եմ դրան հավատալ։ Իսկ եթե նման առաջարկ իսկապես եղել է,  ուրեմն ես  կարող եմ մտածել, որ 2008 թվականը խաղ էր։ Ախր, ես այն ժամանակ մանդատս դրեցի, դուրս եկա, կանգնեցի Տեր-Պետրոսյանի կողքը՝ դեմ լինելով Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որպեսզի ընտրություններին իրենք չանցնեն։ Ես եմ 7-ի գործով դատվել, դատվել են հարյուրավոր այլ քաղբանտարկյալներ։ Ու եթե հիմա Տեր-Պետրոսյանը նման առաջարկ է անում Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ուրեմն ես կարող եմ մտածել, որ դա խաղ էր։ Իմ պես էլ կարող են մտածել մյուսները։ 2008 թվականին իմ հետ  բազմաթիվ քաղբանտարկյալներ են եղել ու ես կարծում եմ, որ իմ ընկերներն էլ այդպես կմտածեն։

Այսինքն ՀԱԿ-ի անդամների, համակիրների համար չի՞ կարող ընդունելի լինել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը։

-Այո, ես այդպես եմ մտածում։ Միանան Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին որ ի՞նչ անեն, ո՞ւմ դեմ պայքարեն։ Նիկոլ Փաշինյանի՞։

Շարունակությունը՝ 1in.am: