Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ում ապրում է 3 մլն հայ, բայց հայկական դպրոցներ չկան․ ինչու է լռում հայ համայնքը․ 1in.am

Զախարովան կարծես հանդիսանում է ոչ միայն ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը, այլ նաև՝ Ադրբեջանի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Զախարովան աղաղակում է, որ տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու․ «Դաշտ նետված ռուսական վայնասունը լուրջ չէ: Զախարովաները, լավրովները կարող են իրենց ծրագրերը առաջ բերել, պետք է գիտակցել՝ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը բանակն է: ՌԴ-ն իր լեզվի իշխող լինելու հանգամանքը տարբեր տեղեր կիրառելով՝ փորձում է իշխանություն վերցնել: ՌԴ-ում ապրում է 3 մլն հայ, բայց հայկական դպրոցներ չկան․ ինչու է լռում հայ համայնքը: Ռուսաստանը Հայաստանում ներկայացվածություն չպետք է ունենա»: