Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները սադրանքներով ձգտում են, որ մեր կողմից գոնե կրակոց հնչի և սկսեն. ազատամարտիկ․ 1in.am

Ադրբեջանցիները սադրանքներով ձգտում են, որ մեր կողմից գոնե կրակոց հնչի և սկսեն. ազատամարտիկ․ 1in.am
Հարցազրույց
17:33, 18 май 2021
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախյան հերոսամարտի մասնակից, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը

-Պարոն Ավետիսյան, ինչպես եք գնահատում Սյունիքում ստեղծված իրավիճակը, ի՞նչ լուրեր են ձեզ հաղորդում, որքանով է մեծ պատերազմական գործողությունների հավանականությունը:

-Պատերազմի վտանգն ամեն դեպքում կա և նրանք իրենց սադրանքներով ձգտում են դրան, որ մեր կողմից գոնե կրակոց հնչի և սկսեն: 1994-ի ամռանը մենք պետք է այս քայլերն անեինք, մենք չարեցինք, հիմա իրենք անում են:

-Պա՞րզ էր, որ  գալու են հասնեն Սյունիք, միջանցքի խնդի՞րն են ուզում լուծել:

-Ինչու միայն Սյունիք, Գեղարքունիքում էլ է վիճակը լարված: Այնտեղ էլ են անօրինական եկել առաջ, արդեն դիրքեր են դնում Կութ գյուղի շրջակայքում: Այնտեղ էլ է շատ վտանգավոր: Հիմա իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի հնարավորինս ավելի շատ հողեր վերցնեն մեզնից:

-Մենք տեսնում ենք, որ խիստ հայտարարություններով են հանդես գալիս Ֆրանսիան, Ամերիկան, իսկ Ռուսաստանը կարծես պարիտետ է պահում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը իրենց պարտավարությունները իրենցդաշնակցի հանդեպ չեն կատարում:

-Ամենամեծ խնդիրն է դա: Ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլ նաև ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներին է արդեն հայտնի, որ ՀԱՊԿ-ը թյուրիմացություն է: Այդ  կառույցը որևէ խնդիր չի լուծելու արդար ձևով: Այս պահին նա խնդիրը լուծում է ի նպաստ Ադրբեջանի: Երևի ինչ-որ նպատակներ ունի Ադրբեջանին ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ դարձնելու, կամ ռուս-թուրքական իրենց պայմանավորվածություններն են առաջ մղում: Միշտ էլ ռուս-թուրքական համագործակցությունն ամրապնդվել է հայերի շահերի հաշվին, ի վնաս Հայաստանի:  Այսօր էլ նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել պատմության մեջ: Ես կարծում եմ՝ մեր ղեկավարությունը պետք է կտրուկ քայլերի գնա ՀԱՊԿ-ի դեմ, իհարկե գործընթաց պետք է լինի, ոչ թե մեկ օրվա մեջ: Բայց մենք դա պետք է անենք, որ ՀԱՊԿ-ն զգա, որ մենք ատամ ենք ցույց տալիս, այսպես չի կարելի: Իհարկե, այսօր մենք և Ամերիկայի, և Եվրոպայի հետ պետք է ավելի սերտ քաղաքականություն վարենք: Ես փրկությունն այդտեղ եմ տեսնում:

Շարունակությունը 1in.am կայքում։