Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանը պնդում էր, որ Արցախի անկախությունը չճանաչելը փոխզիջում է. եթե անկախությունը չես ճանաչում, ապա ճանաչում ես Ադրբեջանի կազմում, երրորդ տարբերակ չկա. Վահագն Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսօր Ազգային ժողովի ամբիոնից մեջբերելով Սերժ Սարգսյանի խոսքերը, որտեղ վերջինս նշել էր, որ Արցախը չճանաչելը Հայաստանի կողմից եղել է փոխզիջում՝ ասաց, որ ինքնորոշման իրավունքը կամ Արցախի անկախությունը բխում էր Արցախի անկախության հանրաքվեից։ Ըստ Ալեքսանյանի՝ ինքնորոշման փաստը զիջել են հանուն ինքնորոշման տեսականորեն հնարավոր իրավունքի։   

«Պարզ բան է՝ երբ դու ասում ես, որ մեր համար փոխզիջում է Արցախի անկախությունը չճանաչելը, նշանակում է, որ եթե դու չես ճանաչում Արցախի անկախությունը, ապա ճանաչում ես այն Ադրբեջանի կազմում։ Չկա երրորդ տարբերակ։ Չկա տարբերակ, որ անկախ չլինի, բայց Ադրբեջանի կազմում էլ չլինի։ Կամ անկախ էր, կամ Ադրբեջանի կազմում էր, կամ Հայաստանի կազմում էր, կամ էլ՝ ինչ-որ երրորդ երկրի կազմում։ Եթե անկախությունը չես ճանաչում, ապա ճանաչում ես Ադրբեջանի կազմում։ Ու էդ էն ա, ինչ որ իրենք արել են տարիներ շարունակ, ու մի հատ էլ ասել են, որ դա իրենց կողմից փոխզիջում է։ Թե ինչի՞ դիմաց էին փոխզիջում՝ չիմացանք»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Ալեքսանյանն անդրադարձավ նաև Հակարիի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահների աջակցությամբ դրոշի տեղադրմանը՝ նշելով, որ առնվազն պետք է շատ լուրջ խոսակցություն ունենալ ռուս խաղաղապահների կողմից իրենց պարտականությունները կատարելու և այլ հարցերի շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Վովա Հակոբյան