Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախցիները պետք է փակեն այդ անպատասխանատու խաժամուժի բերանը՝ խոսափողներից հեռացնելով անպարկեշտ լայնաբերաններին, և այդ հիրավի ժողովրդական ընդվզումը վերցնեն իրենց ձեռքը». Ռուբեն Մեհրաբյան

«Արցախի ԱԺ հայտարարությունը գնահատում եմ որպես քաղաքական անմեղսունակության դրսևորում»,- ասում է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով   Արցախի Ազգային ժողովի այսօրվա հայտարարությանը, որով կոչ են անում Հայաստանին դիմել ՄԱԿ-ին  ռուսական  խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատ տալու հարցով։ 

Ըստ նրա՝  նման որակի հայտարարությունները մեծ հարված են հասցնում պաշտոնական Երևանի դիվանագիտական ջանքերին, որը միտված  է Արցախը  պատանդառված վիճակից դուրս բերելուն։ Մեհրաբյանի խոսքով՝ ՌԴ-ն դարձել է հայկական պետականության թիվ մեկ սպառնալիքը, իսկ Արցախը պատանդառու է  Ռուսաստանի և Ադրբեջանի ձեռքերում. «Ցավոք սրտի, այսօր Արցախի ղեկավարությունը եկավ այն որոշման, որ ինքը կարող է թույլ տալ, որ իրեն օգտագործեն Արևմուտքի հետ այս գլոբալ դիմակայության ենթատեքստում, և իրենք դա նորմալ են համարում... Արցախն ունի մի անպատասխանատու իշխանություն, որը  աշխարհը չունի, նրանք իրենց գործունեությամբ  մեծացնում են ցեղասպանության հնարավորությունը»։

Մեհրաբյանի խոսքով՝  այս բլոկադայի շահառուն ՌԴ-ն է, Ադրբեջանը և Արցախի անպատասխանատու իշխանությունը, իսկ թիրախում Արցախի հայերն են և Հայաստանի Հանրապետությունը. «Արցախցիները պետք է փակեն այդ անպատասխանատու խաժամուժի բերանները՝ խոսափողներից հեռացնելով այդ անպարկեշտ լայնաբերաններին, և այդ հիրավի ժողովրդական ընդվզումը վերցնեն իրենց ձեռքը»։

Դավիթ Լևոնյան

Մանրամասները՝ տեսանյութում