Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքի քրեական հեղինակություն վստահված անձինք տեղամասում ուղղորդում են ընտրողներին, այդ թվում՝ արցախցիներին․ Տեսանյութ

Երեւան քաղաքի թիվ 51 դպրոցի 4/11 ընտրատեղամասում Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի վստահված անձինք զբաղված են ընտրողներին ուղղորդելով։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց տվյալ ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը։

«Հիմնականում շատ են մարդիկ հավաքվում․ թույլ են տալիս, որ շատ մարդ մտնի ներս՝ 30-40 մարդ էր ստեղ հավաքվել։ Կան բաներ, որ արձանագրում ենք․ դեպքեր, որ երկու հոգի են մտել քվեախցիկ ու հիմնականում Հայաստան դաիշինքից են գալիս ջան-ջիգյարով,պաչիկով, զգացվում է, որ վստահված անձ չի, այլ հեղինակություն, որ բոլորին մոտենում է ասում՝ եկեք գնանք ներս քվեարկեք, հետո հաջողություն է անում․ ոչ մի բան չեմ տեսել բացի Հայաստան դաշինքի վստահված անձանցից», - ասաց նա։

Հարցին՝ նկատել եք դեպքեր, երբ տեղամասում ուղղորդում են արցախցիներին, նա պատասխանեց․ «Այդ դեպքում Հայաստան դաշինքի վստահված անձինք ամեն ինչ անում են, որ օգնեն, գրանցեն․ կանգնում են մինչև վերջ, որ քվեարկեն գնան ու հետո մերսի ասում, պաչիկով հաջող անում, բայց ուրիշների հանդեպ տենց չի, միայն հատուկ մարդկանց հանդեպ է տենց»։

Ընտրատեղամասում Քոչարյանի «Հայաստան» դաշինքի վստահված անձը մեզ հետ զրույցում չհերքեց ընտրողներին ուղղորդելու փաստը եւ ըստ նրա՝ 10 տարի սովորել է այդ ընտրատեղամասի դպրոցում, կուտակումներ են լինում եւ ինքն էլ ուղղորդում է մարդկանց քվեարկել։

Բացի այս ամենը՝ մեր տեղեկություններով այս նույն տեղամասում արցախցիներին Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկելու համար ուղղորդել են նաեւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ նրա մայրը, ովքեր ներկայացել են ՀԿ-ից եւ մինչ մեր ընտրատեղամաս գնալը արդեն հեռացել էին։

Իսկ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի վստահված անձը մեզ պատմեց, որ լինում են դեպքեր, երբ տարիքով մարդկանց ուղղորդում են Քոչարյանի համար աշխատող մարդիկ եւ երկու հոգով մտնում են քվեախցիկ։