Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանը ռուսական կողմին նախապես տեղեկացրել էր հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Վահան Կոստանյան․ azatutyun.am

Երևանը ռուսական կողմին նախապես տեղեկացրել էր հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Վահան Կոստանյան․ azatutyun.am
Հարցազրույց
23:29, 27 июль 2023
«Ազատության» հյուրը Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն է

«Ազատություն». - Շուրջ մեկ օր է հումանիտար օգնությունը Լաչինի անցակետի մոտ է։ Արդյո՞ք կան զարգացումներ, կամ բանակցություններ ընթանո՞ւմ են այդ ուղղությամբ։

Կոստանյան. - Այս պահին որևէ զարգացումներ, ցավոք սրտի, դրական զարգացումներ չկան։ Այնուամենայնիվ, հումանիտար բեռը, որը Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որովհետև էնտեղ հումանիտար իրավիճակը իրապես շատ սուր է, շարունակում է գտնվել Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Եվ մենք նախապես նաև տեղեկացրել էինք ռուս խաղաղապահներին, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նման ցանկություն ունի և նման նախաձեռնությամբ է հանդես գալու։ Դեռևս սպասում ենք զարգացումների։ Հուսով ենք, որ Ադրբեջանը ի կատար կածի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը և ՄԱԿ-ի միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, համաձայն որի Լաչինի միջանցքով երկկողմանի պիտի ապահովվի անխափան անցում մարդկանց, բեռների և մեքենաների համար։

«Ազատություն». - Դա նախապես իրազեկո՞ւմ էր, տեղեկացո՞ւմ էր, թե՞ ձեռք էր բերվել պայմանավորվածություն։ Որովհետև դրանք տարբեր բաներ են։

Կոստանյան. - Իրազեկում էր։

«Ազատություն». - Այսինքն՝ պատասխան չի եղել ռուսական կողմից...

Կոստանյան. - Հիմք ընդունելով այն փաստը, որ պիտի Լաչինի միջանցքը աշխատի, բաց լինի, որտեղ ռուս խաղաղապահները ունեն համապատասխան ֆունկցիաներ, և ադրբեջանական կողմը, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության, պիտի երաշխավորի այդ անցումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց նման քայլ ձեռնարկել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում