Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, Արցախում ընտրություն չի լինի, որովհետև Ադրբեջանը նոտա կտա, իսկ ռուսները կաջակցեն նրան․ 1in.am

Եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, Արցախում ընտրություն չի լինի, որովհետև Ադրբեջանը նոտա կտա, իսկ ռուսները կաջակցեն նրան․ 1in.am
Հարցազրույց
12:36, 23 июнь 2021
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Նախագահի՝  հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը

-Պարոն Բադասյան, երեկվանից Արցախում իրավիճակը կարծես լարվել է, ցույց է տեղի ունեցել, որտեղ պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և արդյոք դա կարո՞ղ է հանգեցնել նախագահի հրաժարականին:

-Ես տեսա, որ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, և ես շատ վատ զգացի որպես արցախցի, որպես հայ մարդ, ով Նիկոլին համարում է թշնամի: Այո՛, վատ պետք է զգանք, որովհետև գիտենք, թե Նիկոլն ով է: Հիմա դատենք մյուս կողմից, ինչպե՞ս կարող էր Արայիկ Հարությունյանը չշնորհավորել Նիկոլ Փաշինյանին, երբ հետպատերազմյան այս վիճակում, փլուզված տնտեսության պայմաններում տեսնում ենք, որ բանկային համակարգում վարկեր են փոխհատուցում, տարհանվածներին նյութական փոխհատուցում են տրամադրում, տարհանվածների համար բնակարաններ են կառուցում, բոլոր համայնքներում շինարարությունների իրականացնում: Այս ամենի համար ֆինանսներ են պետք: Այսօրվա դրությամբ, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում ֆինանսավորել և ձեռք է քաշել Արցախից: Նիկոլն ունի ֆինանսներ չտրամադրելու այդ քաղաքական աջակցությունը, քանի որ ժեխի վերածված ժողովուրդը, ամբոխը պաշտպանում է Նիկոլին: Այսպիսի պայմաններում Արայիկ Հարությունյանը պետք է տղայություն անի և չպաշտպանի Նիկոլին, բայց այդ դեպքում ֆինանսները չի ստանա:  Նիկոլ Փաշինյանն ունի հզոր աջակցություն Հայաստանում ժեխի կողմից: Հիմա ի՞նչ, մենք ձեռք քաշենք Արցախի՞ց:

-Հիմա Ձեր կարծիքով պե՞տք է Արցախում իշխանությունը փոխվի:


-Ես կարծում եմ, որ Արցախում իշխանությունը պետք  փոխվեր պատերազմից հետո, ինչպես նաև Հայաստանում: Պետք է այդ մարդիկ հրաժարական տային, մեկ ուրիշը գար և փակվեր այդ էջը: Հայաստանում դա հնարավոր էր, իսկ Արցախում եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ինչպե՞ս եք պատկերացնում, ընտրություն կլինի՞: Արցախում ընտրություն չի լինի, որովհետև Ադրբեջանը նոտա կտա, իսկ ռուսներն էլ կաջակցեն նրանց, ինչպես Նժդեհի արձանի պահով եղավ: Մենք կկորցնենք սուբյեկտայնությունը Արցախում: Մյուս կողմից Արայիկ Հարությունյանը գնացել է ինքնափչացման և շնորհավորել է Նիկոլին, որպեսզի գոնե ֆինանսների հարցը լուծի: Մեր պետական բյուջեն նախքան պատերազմը 110-120 մլրդ դրամ էր, որից  70 մլրդ դրամը տեղում էր հավաքվում, 50 մլրդ դրամը սուբսիդավորում էր Հայաստանը: Հիմա դա էլ չկա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում