Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Քոչարյանը մոտ 700 հազար քաղաքացու անառողջ է համարում, չի նշանակում իրեն ընտրած 21 տոկոսը առողջ է. Տեսանյութ․ 1in.am

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանում վերջնականապես մերժվել է նախկին համակարգը։ Դիտարկմանը, թե այդ համակարգի կարկառունները ԱԺ-ում են հայտնվել, արձագանքում է՝ որովհետև նրանք միակն էին, որ այլընտրանք առաջարկեցին։ Ըստ Նավասարդյանի՝ եթե ապագայում նոր քաղաքական ուժեր չլինեն, որոնք կարող են մարտահրավեր նետել իշխանությանը, այս քաղաքական կազմով Փաշինյանը միշտ էլ հաղթող է դուրս գալու։ «Եթե Քոչարյանը մոտ 700 հազար քաղաքացու անառողջ է համարում, չի նշանակում իրեն ընտրած 21 տոկոսը առողջ է։Քոչարյանին ընտրած 21 տոկոսի առողջական խնդիրները այլ են»,-ասում է Երևանի մամուլի ակումբի ղեկավարը։