Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Lրագրողը ոստիկանության ծառայողների հրելու հետևանքով չի ընկել. պարզաբանում

Lրագրողը ոստիկանության ծառայողների հրելու հետևանքով չի ընկել. պարզաբանում
Հասարակություն / Իրավունք
19:30, 23 февраль 2021
Լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «Ոստիկանները լրագրողին հրելով գցեցին գետնին» վերտառությամբ տեսանյութ, որի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական ուսումնասիրություն։

Տեսագրության զննությամբ պարզվել է, որ լրագրողը ոստիկանության ծառայողների հրելու հետևանքով չի ընկել, այլ նրա որովայնին է դիպել նույն պահին բերման ենթարկվող քաղաքացու ոտքը, իսկ ոստիկանության ծառայողներն օգնել ու բարձրացրել են գետնին ընկած լրագրողին։