Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քյարամ Սլոյանի եղբայրը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Քյարամ Սլոյանի եղբայրը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
Հասարակություն
20:56, 23 февраль 2021
Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը, Արցախյան երրորդ պատերազմին մասնակցության համար Արցախի նախագահի հրամանով արժանացել է «Արիության համար» մեդալի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ հայտնել է Համիկ Սլոյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության  ու խիզախության համար կամավորական Համիկ Քյալաշի Սլոյանին պարգևատրել «Արիության համար» մեդալով»,- ասվում է հրամանագրում։