Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շտապօգնության բժիշկը ծեծվել էր «հայրենիքը փրկող մի խումբ հայրենասերների կողմից»․ բժիշկ

Շտապօգնության բժիշկը ծեծվել էր «հայրենիքը փրկող մի խումբ հայրենասերների կողմից»․ բժիշկ
Հասարակություն
23:59, 22 сентябрь 2023
Բժշկուհի Արմինե Միսակյանի գրառումը․

«Երեկ երեկոյան հիվանանոցի ընդունարանում նստած եմ  ու մեկ էլ շտապօգնության մեքենայից շտապով իջեցնում են երեսն ու շորերն արյունլվա.... բժշկին....հա´, հա´, հենց շտապօգնության բժշկին, այս  դեպքում տուժողը բժիշկն է, ծեծվել էր, իսկ գիտե՞ք ում կողմից , «հայրենիքը փրկող մի խումբ հայրենասերների կողմից», իսկ  ճանապարհին բժշկին օգնություն ցույց տվողը` ձեռքին կատետր միացրած ջերմող, գունատ բուժառուն էր, որին շտապ հիվանդանոց տեղափոխելու համար երիտասարդ բժիշկը ընդամենը հրահանգել էր հավաքված խառնամբոխին ճանապարհ բացել մեքենայի առաջ..... Ծեծից «զուրկ» չէր մնացել նաև խեղճ ու կրակ  վարորդը, որը չնայած սեփական կապտուկներին, փորձում էր դողացող ձեռքով սառցե պարկը ամուր ֆիքսած պահել պացիենտի կնոջ ճակատին, որը կատաղած ամբոխից մազապուրծ` գլուխը չգիտես ուր էր հարվածել...... Նայում էի ու հոգիս ոռնում էր անզորությունից, ամոթից.... Գրում եմ ու էլի  քարանում աբսուրդի հասնող հոգեվիճակից..... Ոչ մի քաղաքական մեկնաբանություն անելու միտում չունեմ ու խոնարհումս  հայրենիքի, Արցախի ճակատագրով իրական մտահոգներին, բայց ուզում եմ հասկանալ` սենց մինչև ո՞ւր։ Մինչ էս մի բուռ մնացածին բաժանել են խմբերի ու ատելությունից իրար փոր են թափում սեփական հողի վրա, այնտեղ` շունը  մորթում է մեր եղբայրներին, մայրերին ու ձագերին..... Էլ բա՜վ է, խնդրում եմ, դիմանալու չէ այլևս....... գոնե էս օրհասական ժամերին փորձենք միասնական լինել»: