Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուշի, Մեղրիով միջանցք և Նախիջևան՝ Քոչարյան-Տրուբնիկով հանդիպումից. 10 հուլիսի 2001թ

Շուշի, Մեղրիով միջանցք և Նախիջևան՝ Քոչարյան-Տրուբնիկով հանդիպումից. 10 հուլիսի 2001թ
Հասարակություն
15:46, 10 июль 2021
2000-2001 թթ, երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը, կրկին քննարկման նյութ դարձավ Լաչինի միջանցքի հարցը.գրում է aniarc.am-ը:

Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Ալիևը առաջարկեց միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները:

2001-ի հուլիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հայ պաշտոնյաների հետ զրույցում նշում էր, որ պետք է կենտրոնանալ երեք հիմնական հարցերի վրա․

1. ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի,
2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,
3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։