Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պահանջում ենք մեր պատմական հողերը. Ադրբեջանցի պատգամավորները տարածքային հավակնություններ են ներկայացրել. Հայրապետյան

Մենք պահանջում ենք մեր պատմական հողերը. Ադրբեջանցի պատգամավորները տարածքային հավակնություններ են ներկայացրել. Հայրապետյան
Հասարակություն
18:39, 10 июль 2021
Երեկ Ադրբեջանի խորհրադարանում ակտիվ քննարկում է ծավալվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի շրջանի/Զանգեզուրի վերաբերյալ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց հայտարարություններում ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ բնորոշելով որպես «պատմական ադրբեջանական հող»։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տաթևիկ Հայրապետյանը: 

 «Մենք պահանջում ենք մեր պատմական հողերը և ճիշտ ենք անում, այդ տարածքները պետք է միացվեն Ադրբեջանին մոտ ապագայում»։ Այս անհեթեթ քննարկումը ավարտվել է Միլլի Մեջլիսի փոխխոսնակի խոսքով, որ «այս հարցը ոչ պակաս կարևոր է, քան Ղարաբաղի հարցը»։ Ադրբեջանի խորհրդարանում ծավալվող այս աբսուրդային քննարկումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները և տարածքային անթաքույց հավակնությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու՝ միակողմանի խաղաղություն չի կարող կառուցվել, իսկ Ադրբեջանը բնավ չի ձգտում խաղաղության: Գործողությունները, հնչող հայտարարությունները և ծավալվող քննարկումները ևս մեկ անգամ ապացուցում են դա»,-ասված է գրառման մեջ։