Արձանագրել ենք մարդու բոլոր հիմնարար իրավունքների խախտում. Անահիտ Մանասյան
«Այս պահի դրությամբ աշխատանքները մի քանի ուղղությամբ են իրականացվում. առաջին ուղղությունը ԼՂ-ում տեղի ունեցող խնդիրների վերաբերյալ ամբողջ արձանագրումն է, երկրորդ ուղղությունը այստեղ է՝ Կոռնիձորում, բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով կապի մեջ ենք միջազգային գործընկերների հետ, և երրորդը՝ փաստահավաք աշխատանք ենք իրականացնում»,- նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կոռնիձորում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։
Մանասյանի խոսքով՝ ԼՂ բնակիչների հետ զրույցում արձանագրել են, որ առկա է մարդու բոլոր հիմնարար իրավունքների խախտում. «Մի խնդիր, որ արդեն բարձրաձայնել էինք, դա երեխաներին ուշադրության կենտրոնում չպահելն է։ ԶԼՄ-ներին խնդրում ենք, որ տեսանկարահանման դեպքում երեխաների դեմքերը փակված լինեն, կամ նրանք կադրի մեջ չլինեն։ Սա երեխաների իրավունքների տեսանկյունից շատ կարևոր խնդիր է»։
Մանրամասները՝ տեսանյութում։